Հանրապետության մի շարք վայրերում հնարավոր է անձրև և ամպրոպ


18:52 , 9 օգոստոս, 2014

Lurer.com-ը գրում է.

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 9-13-ին Լոռիի, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 9-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 12-13-ին նունքան կնվազի:

Երևանում՝ օգոստոսի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: