Ռուսաստանի սահմանային ջրերում ամերիկյան սուզանավ է հայտնաբերվել


18:28 , 9 օգոստոս, 2014

rsz_1483507Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի հյուսիսային նավատորմի հակասուզանավային ուժերը հայտնաբերել ու Ռուսաստանի սահմանային ջրային սահմաններից դուրս են մղել ամերիկյան մի սուզանավ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով ՌԴ ՌԾՈւ գլխավոր շտաբի իր աղբյուրին:

«2014թ.-ի օգոստոսի 7-ին Հյուսիսային նավատորմի ջրային տարածքում՝ Բարենցի ծովպւմ հայտնաբերվել է արտասահմանյան սուզանավ՝ ենթադրաբար՝ ԱՄՆ-ի ՌԾՈւ-ի «Վիրջինիա» դասի: Նշյալ շրջան է ուղարկվել հարվածային խումբ, ինչպես նաև հակասուզանավային Իլ-38 ինքնաթիռը», – նշել է աղբյուրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ