Մի քիչ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի մասին


23:33 , 23 օգոստոս, 2012

Սերիալներ չեմ նայում, առավել ևս հայկական. ավելի հետաքրքիր բաների վրա կարելի է ժամանակ վատնել, մանավանդ, երբ հասկանում ես, որ կյանքը շատ կարճ ա: Չեմ նայել, բայց այնքան շատ եմ կողքից լսել էտ սերիալի մասին, որ ակամայից սկսում ես հետաքրքրվել էտ սերալով՝ թե երբ ա վերջանալու, ու երբ ա Հայ ազգը առանց «անլվայի» հանգիստ ապրելու:
Սերիալի մասին արձագանքներից հասկացա, որ էտ արվեստի ոչ մի բնագավառի հետ կապ չունի, այլ միայն հոգեկան տռավմաներ կարա հասցնի հանդիսատեսին: Աբսուրդ: Ոնց կարելի է նման բան ցույց տալ, էն էլ հետո կրկնել, ու էտ էլ քիչ չի, մի հատ էլ Եվրոպա ու Ամերիկա հեռարձակել: Ախր չի կարելի միլիոնավոր հեռուստադիտողների «Ողբ» մատուցել:
Հայ գրագրության մեջ կա մի հրաշալի ստեղծագործություն՝ «Ողբ», որ գրել է Մովսես Խորենացին ու երևի ինքն էլ չի իմացել, որ տարիներ հետո մի հատ ավելի մեծ "ՈՂԲ" կլինի, որ ամբողջ ազգին կստիպի տառապել թվացյալ հերոսների համար: Խեղճ Խորենացի, հիմա քանի անգամ ես շուռ եկել գետնի տակ:
...
«Որպես հետգրություն՝ մի հատված Խորենացու «Ողբ» ստեղծագործությունից.
Սրանից թող փրկի Քրիստոս աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ
երկրպագում են նրան։ Նրան փա՜ռք բոլոր արարածներից, ամեն»: