17:00 , 9 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Լոնդոնի «Արսենալ»-ի բելգիացի պաշտպան Տոմաս Վերմալենը Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնա է ժամանել` կատալոնական ակումբում բուժզննում անցնելու նպատակով:
Sport-ը հայտնում է, որ այսօր ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, այնուհետև պաշտոնապես կհայտարարվի նրա` «Բարսելոնա» տեղափոխության մասին:
Ակնկալվում է, որ Վերմալենը 4 տարի ժամկետով պայմանագիր կստորագրի «կապտանռնագույններ»-ի հետ: