Ասու՞մ էի չէ` Ալիևին ականջից բռնած են բերելու բանակցությունների


14:41 , 9 օգոստոս, 2014

Հետաքրքիր է, չէ՞, որ պատերազմ հրահրող և ՀՀ Նախագահի հետ հանդիպումից խուսափող ադրբեջանական կողմն առաջինը սկսեց բարձրաձայնել վաղը կայանալիք եռակողմ հանդիպման մասին։ Անհամբեր դարձան հանկարծ, և կարծում եմ, բոլորս հասկանում ենք, թե ինչու։ Մի քանի օր առաջ գրել էի, որ Ալիևին ականջից բռնած են բերելու բանակցությունների, էսօր ինձ արդեն Նոստրադամուս եմ կամաց-կամաց զգում))))։

Բայց, որ ճիշտն ասեմ, կանխագուշակումներս պատմական հիմք ունեն։ 94-ին էլ ադրբեջանցիները չէին ուզում հանդիպել հայկական պետությունների ղեկավարների հետ։ Բայց հետո խնդրվելով եկան, որ հրադադարի պայմանագիր ստորագրեն։ Էսօր էլ են նույն վիճակում, ինչի համար հատուկ շնորհակալություն սահմանին կանգնած մեր զինվորին։