14:30 , 9 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
«Ռեյմս»-ի դեմ խաղից հետո ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվան հայտարարել է, որ դեռ չի մոռացել Մունդիալի շրջանակներում Բրիազիլիայի ընտրանու կրած խայտառակ պարտության մասին:
«Մտածում եմ միայն ՊՍԺ-ի մասին, բայց անչափ դժվար է մոռանալ Գերմանիայի հավաքականից կրած խայտառակ պարտության մասին: Դժվար է հաղթահարել այդ ճնշումը, բայց, վստահ եմ, ժամանակի հետ ամեն ինչ կանցնի»,- L’Equipe-ը մեջբերում է Սիլվայի խոսքերը:
Հիշեցնենք` Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջին տուրում ՊՍԺ-ն չկարողացավ հաղթահարել «Ռեյմս»-ի արգելքը:Թիմերի արտագնա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: