Սպանված գերի Կարեն Պետրոսյանը հանգիստ զրուցում էր Ադրբեջանի սահմանամերձ գյուղում (Video)


13:58 , 9 օգոստոս, 2014

Օգոստոսի 7-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը, որն անցել է սահմանը, հայտնվել Թովուզի շրջանում ու ձերբակալվել, սպանվել է Ադրբեջանում օգոստոսի 8-ին: Ադրբեջանական կողմը պնդում է՝ իբր մահվան պատճառը սրտանոթային անբավարարությունն է: 

Մինչ օրս Ադրբեջանը փորձում է Կարենին ներկայացնել որպես դիվերսանտ, սակայն նույնիսկ արդեն ադրբեջանական լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից տեսագրություններ նե հրապարակում, թե ինչպես Ադրբեջանի սահմանամերձ գյուղ անցած Կարենը հանգիստ զրուցում է գյուղացիների հետ, քաղաքացիական հագուստով է, առանց զենքի, իսկ իրարանցումը սկսվում է ժամեր անց, երբ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները փորձում են գյուղից դուրս հանել գերուն: Ադրբեջանցի գյուղացիների մի մասը փորձում է խոչընդոտել նրանց: