12:52 , 9 օգոստոս, 2014
Galatv.am-ը գրում է.
Պատժամիջոցները, որոնք մտցրել է Պուտինը, հասարակ ռուսներին ավելի շատ կհարվածի, քան մինչ այժմ Արեւմուտքի կողմից ընդունված պատժամիջոցները,- կարծում է ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:
Եթե արեւմտյան պատժամիջոցները հիմնականում առնչվել են պաշտոնյաներին եւ օլիգարխներին, ապա պուտինյանը վերաբերում են հասարակ քաղաքացիներին: Գնաճը եւ ապրանքների որակական անկումը կհարվածի հենց նրանց:
Ռուսաստանում պարենամթերքի 40%-ը ներմուծվում է հիմնականում Եվրոպայից, ավելի քիչ Ամերիկայից: «Պուտինը ցանկանում է պատժել Արեւմուտքին, բայց ոչինչ չի ստացվի: Եվրոպայից Ռուսաստան գյուղմթերքի արտահանման մասնաբաժինը կազմում է Եվրոպայի ՀՆԱ-ի ընդամենը 0,1%-ը: Իհարկե, հաճելի չէ, բայց մահացու էլ չէ»,- վստահ է քաղաքական գործիչը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ