ՆԱՏՕ-ի ինքնաթիռը Ուկրաինա է հասցրել 4,5 մլն դոլարի ռազմական օգնություն


13:19 , 9 օգոստոս, 2014

aWiy5ylt4zQ1in.am-ը գրում է.

Կանադական ռազմական C-130J Hercules ինքնաթիռը Ուկրաինա է հասցրել ընդհանուր 4,5 մլն դոլար արժողությամբ օգնություն երկրի ուժային գերատեսչությունների համար: Այս մասին հայտնում է russian.rt-ն:

Հայտարարվում է, որ խոսքը «չթռչող» սպառազինության մասին է: Այսինքն՝ այնպիսի սպառազինության, որը հնարավոր չէ ուղղակիորեն օգտագործել մարդկային կյանք խլելու համար: Ինչպես հայտարարվում է Կանադայի վարչապետ Սթիվեն Համփերի հայտարարության մեջ՝ բեռը պարունակում է «գլխարկներ, ակնոցներ, գոտիներ, դեղատուփեր, վրաններ, զրահաբաճկոններ և քնապարկեր»:

Կանադայի իշխանությունները հայտարարել են, որ ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանություններից հայտ էին ստացել նման օգնություն ցուցաբերելու համար:

«Ուկրաինան խնդրել է այդ մասին, և ահա մենք հասցրել ենք», – նշել է Կանադայի պաշտպանության նախարար Ռոբ Նիքոլսոնը: