Ֆոբիաներ


19:35 , 23 օգոստոս, 2012

Ֆոբիան հոգեբանական խանգարում է, որի ժամանակ մարդն ակամայից հիվանդագին վախի զգացում է ունենում, որն էլ իր հերթին ստիպում է խուսափել համեմատաբար վտանգավոր երևույթներից: Թեպետև ֆոբիայի առաջացման պատճառները մինչև վերջ պարզ չեն, այնուամենայնիվ, այս խանգարումները հիմնականում առաջանում են հարուստ երևակայության ու բարձր հուզականության տեր մարդկանց մոտ:
Հասարակ ֆոբիաների թվին են պատկանում վախը փակ տարածություններից, բարձրությունից, բժշկական սենյակներից, կենդանիներից` միջատներից, օձերից, թռչուններից, շներից: Որպես կանոն վախը և հասարակ ֆոբիաները առաջացնում են սիրտ – անոթային և ստամոքս – աղիքային տրակտի հիվանդություններ: Սոցիալական ֆոբիաների թվին են դասվում ուրիշների ներկայությամբ խոսելու, ուտելու վախը: Ամենաշատ հանդիպող ֆոբիայի տեսակներն են կլաուստրաֆոբիան ու ագորաֆոբիան: Սրանք ամենաշատն են ազդում մարդու աշխատունակության վրա: Ագորաֆոբիան ի հայտ է գալիս բաց տարածքներից վախի դեպքում, իսկ կլաուստրաֆոբիան` փակ տարածքում գտնվելու վախի դեպքում` վերելակ, ինքնաթիռ, թունել եւ այլն: