09:38 , 9 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում տղամարդը մահացել է, երբ փորձել է լիցքավորել իր էլեկտրոնային ծխախոտը: Ինչպես հաղորդում է BBC-ն, սարքը պայթել և, որից հետո բռնկվել է տղամարդու թթվածնային կոնցենտրատորը: Դեպքի վայր են ժամանել Մերսիսայդի հրշեջները:

62-ամյա Դևիդ Թոմսոնին գտել են տան հյուրասենյակում: Հրշեջների ժամանման պահին հրդեհն արդեն մարված է եղել:
Տղամարդու մահվան պատճառը դեռ կհստակեցվի:

«Բռնկման պատճառների հետաքննությունը շարունակվում է, սակայն, ամենայն հավանականությամբ, օգտագործվող լիցքը չի եղել էլեեկտրոնային ծխախոտի համար նախատեսված սարքը»,- ասել է տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մայլս Փլաթը: