Իբրահիմովիչի դուբլը «ՊՍԺ»-ին փրկեց պարտությունից (տեսանյութ)


08:10 , 9 օգոստոս, 2014

Allsport.am-ը գրում է.

Ֆրանսիայի` 2014-15թթ. առաջնության առաջին տուրում գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալվել էր «Ռեյմսին»:

«Օգյուստ Դելոնե II» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 7-րդ րոպեին. Խավիեր Պաստորեի հիանալի փոխանցումից հետո Ֆրանսիայի նոր առաջնության առաջին գոլը խփեց Զլատան Իբրահիմովիչը: 12 րոպե անց շվեդ հարձակվողը հնարավորություն ուներ կրկնապատկելու իր թիմի առավելությունը, սակայն չկարողացավ դիպուկ իրացնել իր իսկ վաստակած 11 մետրանոց հարվածը. վճռորոշ եղավ «Ռեյմսի» դարպասապահ Ջոնի Պլեսիդի հիանալի ռեակցիան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ