Պատերազմի դեպքում աշխարհի հզորները կորցնելու են իրենց միլիարդները


03:39 , 9 օգոստոս, 2014

Բազմիցս ներկայացրել եմ Շվեյցարիայի օրինակը (5 դար առանց պատերազմի), մասնավորապես, բանակաշինության հարցում...

Հարց. ինչո՞ւ է Շվեյցարիան այդքան միլիտարիզացված, եթե՝

1) ապահովված է իր բանկային համակարգի միջոցով, քանի որ, պատերազմի դեպքում, աշխարհի հզորները կորցնելու են այդ երկրում պահվող իրենց միլիարդները (այդ թվում՝ ոսկու և արժեթղթերի տեսքով).

2) այդ պետությունը, ի տարբերություն Հայաստանի, գտնվում է քաղաքակիրթ Եվրոպայի կենտրոնում և, հետևապես, ունի փայլուն աշխարհագրական դիրք:

Դրան կա 1 /մեկ/ պարզ բացատրություն՝ Շվեյցարիան թքած ունի "փողի անսահման հզորության" ու "քաղաքակրթությունը գովերգող" հեքիաթների վրա և որդեգրել է "SI VIS PACEM, PARA BELLUM !" («Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի») 100%-ոց հուսալի սկզբունքը:

Գրանտակեր "խաղասերներ"՝ աու-ու-ու...

Կից նյութն՝ այստեղ