Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մոտ վրաերթի են ենթարկվել 2 հետիոտներ. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ


01:03 , 9 օգոստոս, 2014

Այսօր՝ օգոստոսի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Հայկազ Օսիպյանը Արշակունյաց պողոտայում ՀՀ կառավարությանն առնթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հարևանությամբ իր կողմից վարած Shkoda մակնիշի 691 OV 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, որոնցից մեկը հարվածի վայրից մոտ 10 մետր շպրտվել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Վարդան Պետրոսյանը և տեսուչ Խաչատուր Գևորգյանը: