23:53 , 8 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ եթե Իրաքին լրացուցիչ ռազմական օգնություն հարկավոր լինի, ապա Նահանգները կտրամադրեն այն, երբ երկրում նոր կառավարություն ձևավորվի: Այս մասին է հաղորդում Reuters գործակալությունը:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեստն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից աջակցությունն ուղղված է Իրաքում աշխատող ամերիկացիներին պաշտպանելուն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ը Իրաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինների դիրքերին հարվածներ են հասցրել: