ԵՄ-ն ուսումնասիրում է Ռուսաստանի սահմանած արգելքների հնարավոր ազդեցությունը


22:52 , 8 օգոստոս, 2014

rsz_131Araratnews.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր՝ Ռուսաստանի կողմից սահմանված՝ մի շարք մթերքների ներմուծման արգելքը քննարկել է Ֆրանսիայի գյուղատնտեսական ապրանքներ արտադրողների արհմիություների ազգային դաշնության ղեկավար Քսավյե Բյոլենի հետ: Հանդիպումից հետո Օլանդը հայտարարել է, որ Փարիզը սերտ կապի մեջ է Բրյուսելի հետ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել Մոսկվայի որոշումների հնարավոր հետևանքները:

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան սահմանափակել էր մի շարք ապրանքների ներմուծումն այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ: Այդ երկրների թվում են ԱՄՆ-ը, Կանանդան, Ավստրալիան, Նորվեգիան ու ԵՄ անդամ պետությունները: Արգելքը տարածվում է հիմնականում գյուղատնտեսական արտադրանքի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ