Տեղեկատվական պատերազմում Ադրբեջանը գործում է փնթի, չհամակարգված և ոչ պրոֆեսիոնալ


17:35 , 8 օգոստոս, 2014

Տեղեկատվական պատերազմի կարևոր գործիքներից մեկը՝ ապատեղեկատվության տարածումն է հակառակորդի մոտ: Բայց դա պետք է արվի նուրբ, մշակված, համակարգված, հակառակ պարագայում կարող է «ԲՈՒՄԵՐԱՆԳԻ Էֆեկտ»-ը կիրառվի:

Այսօր Ադրբեջանական կողմի այս քաղաքականությունը իսկապես շատ փնթի է, չհամակարգված, ոչ պոֆեսիոնալ:

Շատ արագ բացահայտվում են նրանց կողմից ուղարկաված խայծերը. փառք ու պատիվ մեր այս ոլորտ պատասխանատուներին ու մտահոգված քաղաքացիներին, որոնք ջանք չեն խնայում պայթեցնելու ադրբեջանական փուչիկերը:

Սակայն մի հարց է ինձ մտահոգում: 
Ինչո՞ւ ըստ պատշաճին չենք օգտագործվում այդ կիքսերը, արտաքին լսարանի վրա ազդելու, կամ հենց հակառակորդի ճամբարում(եթե արվում է, ապա ոչ բավարար, ինչն էլ հակառակորդին լկտանալու առիթ է տալիս):