Կոկեն նոր պայմանագիր է ստորագրել «Ատլետիկո»-ի հետ


15:48 , 8 օգոստոս, 2014

article-2522408-19BC6C7B00000578-219_634x3821in.am-ը գրում է.

«Ատլետիկո»-ի պաշտպան Կոկեն նոր պայմանագիր է ստորագրել իր ներկայիս ակումբի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետն ավարտվում է 2018 թվականին:

Նշենք, որ Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 25 հանդիպում և երեք գոլ հեղինակել: