Ադրբեջանում ամեն ինչ անում են, որ իրենց բանակի մեծաթիվ կորուստներն ինչ-որ մի կերպ կոծկեն


13:32 , 8 օգոստոս, 2014

Ադրբեջանցի պրոպագանդիստներն անընդմեջ փնտրտուքների մեջ են: Ավելի կոնկրետ փորձում են ամեն ինչ անել, որ իրենց բանակի մեծաթիվ կորուստներն ինչ-որ մի կերպ կոծկեն և ապացուցեն, որ Ադրբեջանում մարտական ոգին բարձր է: Նրանց թերթերից մեկը գրել է, թե իբր սահմանային կրակոցների ժամանակ հայ զինվորները ռուսերեն լեզվով դիմել են ադրբեջանցիներին՝ խնդրելով դադարեցնել կրակը: Այդ մասին հայտնել է զորամասերից մեկի սպաներից մեկը: Ահա այսպիսի լրագրություն: Իհարկե, ադրբեջանցի օգտատերերը վաղուց են հասկացել, որ նրանց պարզապես կուտ են տալիս, ու նմանատիպ նյութերի տակ ինչ ասես չեն գրում: «Սուտ բաներ մի գրեք, եթե հայերն են խախտել հրադադարը, ինչու պետք է նրանք խնդրեն դադարեցնել կրակոցները, այս թերթի լրագրողները լրիվ բ... են, ինչու եք չստուգված ինֆորմացիան տարածում»: Ինչպես ասում են, տեղաշարժ կա:)