Պաշտոնական. Պրոմեսը` «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ


11:46 , 8 օգոստոս, 2014

BuQyw0QCUAAMwXt.jpg-large1in.am-ը գրում է.

Մոսկվայի «Սպարտակ»-ը պաշտոնապես հայտարարել է հոլանդական «Թվենտե»-ի 22-ամյա կիսապաշտպան Քուինսի Պրոմեսին ձեռք բերելու մասին։

Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպանի հետ չորս տարի ժամկետով պայմանագիր է ստորագրվել։ Մոսկովյան ակումբում նրա տարեկան աշխատավարձը 3 միլիոն եվրո կկազմի։

Հոլանդիայի առաջնության նախորդ մրցաշրջանում անցկացրած 31 խաղում Պրոմեսը դարձել է 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։