10:21 , 8 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Օգոստոսի 8-ին նշվում է Լեռնագնացության կամ լեռնագնացի միջազգային օրը. տոն, որը չի ճանաչում սահմաններ և միավորում է բոլոր ուժեղ տղամարդկանց և հոգեպես ամուր կանանց:
Տոնի սկիզբը դրել են երկու շվեյցարացիներ՝ բժիշկ Միշել Գաբրիել Պակարդը և լեռնային ուղեկից Ժակ Բալման: Նրանք առաջին լեռնագնացներ էին, ովքեր 1786-ի օգոստոսի 8-ին հասան Ալպյան լեռների ամենաբարձր կետին՝ ծովից 4810 մետր բարձրության վրա գտնվող Մոնբլան գագաթին:
Հետաքրքիր է այն փաստը, որ առաջինը գագաթ է բարձրացել Պակարդը: Հենց նա է Մոնբլանի գագաթին ամրացրել դրոշը և օրագրում կատարել օդի ջերմաստիճանի ու ճնշման մասին գրառումներ, ինչպես նաև նկարել լեռների գագաթները:
Վայրէջքից հետո Պակարդը սկսել է մագլցման մասին գիրք գրել, իսկ Բալման գնացել է բուսաբան, երկրաբան Սոսյուրի մոտ՝ որպես Մոնբլանի նվաճող վարձատրվելու համար, ով այդպես էլ չկարողանալով այնտեղ բարձրանալ՝ հսկայական պարգևավճար էր խոստացել լեռան գագաթն առաջինը բարձրացողին:
Սոսյուրի փողերն արեցին իրենց գործը, այդ պատճառով էլ աշխարհը որպես առաջինը բարձրացող ճանաչեց հենց Ժակ Բալմային: