Twitter-ի շնորհիվ Ալիևը դարձել է աշխարհի առաջատար լրատվամիջոցների հիմնական թեմաներից մեկը


03:37 , 8 օգոստոս, 2014

Իլհամ Ալիևը վերջը գտավ իր ուղերձները միջազգային հանրությանը հասցնելու ամենակարճ (բառի բուն և փոխաբերական իմաստով) ուղին։ Քանի տարի շարունակ Ադրբեջանի նախագահը բացահայտ սպառնում էր հայկական պետություններին, դիպուկահարներով կրակում, դիվերսիաներ իրականացնում և այլն, բայց ոչ մի կերպ լսելի չէր դառնում իր համար այնքան ցանկալի ականջներին։ Իսկ այսօր ողջ արևմտյան մամուլը քննարկում է Twitter-ում արված նրա գրառումները։

Աշխարհի առաջատար լրատվամիջոցների հիմնական թեմաներից մեկն է դարձել Ալիևը։ Եվ դա, կրկնում եմ, սոցիալական միկրոբլոգի շնորհիվ։ Հետևությունները բավական հետաքրքիր են։ Եթե անկեղծ` ապա Twitter-ը ինձ համար վաղուց արդեն լրատվամիջոց է։ Ընդ որում` ազդեցիկ և շատ հետաքրքիր։ Բայց եթե մինչ օրս այն դիտարկում էի հիմնականում որպես տեղեկատվական աղբյուր, ապա այսօրվանից` նաև լուրեր տարածելու պլատֆորմ։

Հուսով եմ, հարգելի ընկերներ, դուք էլ կմիանաք այդ գործին։ Ձեռի հետ էլ, կարող եք ինձ հետևել այնտեղ (https://twitter.com/HrantBek): Մեկ էլ տեսար մի հետաքրքիր բան գրեցի հանկարծ))))