13:36 , 23 օգոստոս, 2012
Կարեն Թումանյան-«…/ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ/ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻՑ Է,…. ՀԱՍԱՆԵԼԻ Է ՄԻԱՅՆ ԸՆՏՐՅԱԼՆԵՐԻՆ»
«Ապրելուց հոգնած մարդկանց զրույցը…»
Հարգելի կառավարություն, եթե իրոք ուզում ենք խուսափել քաղաքական ընդհարումներից, ապա հասարակությանը եւ բոլոր քաղաքականխմբերին ու գործիչներին կոչ արեք, որպեսզի փոխեն իրենց պատկերացումն այն մասին, որ անապահովները և չքավորները մի խումբ են, որոնքանվերջ գումար են ուզում իրենց անմիտ կյանքը շարունակելու համար: Փաստորեն ըստ ձեզ մենք ապրում ենք լավ Հայաստանում, հակառակ դեպքում դուք չէիք հնչեցնի, արդեն ծիծաղ առաջացնող «ԷԼ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ» կարգախոսը:
Տնտեսական գործոնով պայմանավորված՝ հանցագործությունների կողքին կան այնպիսիք, որոնք ցնցում են` Հայրը սպանել է որդուն, որդին` դանակահարել հորը,ամուսինը` կնոջը, մայրը սպանել է երեխային: Սա գրեթե ամենօրյա լրահոսն է, որը ցավոք սրտի բնորոշ է մեր երկրի անապահով հատվածին:
Ի՞նչ է փոխվել հայ մարդու մեջ, որ կարող է, ձեռք բարձրացնել սեփական զավակի կամ ծնողի նկատմամբ` որպեսզի իրենց գոյությունը պաշտպանեն",- մեկնաբանում են մեր քաղաքացիները: