Ուկրաինական ՄիԳ-29 կործանիչը խփվել է Դոնեցկի մարզում‏


23:37 , 7 օգոստոս, 2014

945021in.am-ը գրում է.

Դոնեցկի մարզում խփել են ՄիԳ-29 կործանիչին: Այս մասին գրում է Interfax-ը` վկայակոչելով ուժային գործողության տեղեկատվական խմբի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովին:

«Միգ-29 կործանիչին հարվածել են զենիթահրթիռային համալիրից, ենթադրաբար «Բուկ» համակարգից»,- հայտարարել է նա` հավելելով, որ ինքնաթիռն ընկել է Գորլովկի շրջանում:

«Օդաչուները ամեն ինչ արել են կործանիչը բնակելի թաղամասերից հեռու տանելու համար»,- ասել է Սելեզնյովը: