Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցության հարցը կարելի է դնել միայն 2020-ին. Պորոշենկո


22:18 , 7 օգոստոս, 2014

14824611in.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահ է, որ մինչև 2020 թվականը Ուկրաինան կիրականացնի բոլոր անհրաժեշտ բարեփոխումները և կարող է օրակարգում դնել Եվրամիությանն անդամակցելու հարցը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:

«Բարեփոխումների բոլոր նախագծերը պետք է ինտեգրվեն զարգացման ամբողջական մարտավարության` «մարտավարություն-2020»-ի մեջ: Ի կատար ածելով բոլոր տարրերը` մենք նախադրյալներ կստեղծենք ԵՄ-ի օրակարգում Ուկրաինայի անդամակցության հարցը ներառելու համար»,- ասել է Պորոշենոկն: