21:52 , 7 օգոստոս, 2014
Աշտարակ կաթ պաղպաղակի մի գնդիկը 500 դրամ, կարո՞ղ եք հավատալ։ Բոլորս էլ շատ լավ տեղյակ ենք գնդիկով վաճառվող իտալական պաղպաղակներից, չէ՞․ Դոլչե Մոնդո, Ջելատո և այլն․․․ անգամ ամերիկյան Բասքին Ռոբինս պաղպաղակներն արդեն կան Երևանում։ Երեկ, անցնում էի իմ համար Թումանյան փողոցով ու տեսա, որ էտ իտալականի նման նաև Աշտարակ կաթ ֆիրմայի պաղպաղակ են վաճառում, ասեցի "ուխ, ուտեմ, համ էլ հայրենական, լավնա, համ էլ մեզ օգուտ կլինի", մի խոսքով, մոտենում եմ ուրախ ուրախ ասում եմ ինձ մի գնդիկ կտա՞ք, ասում է իհարկե, հետո մեկ էլ ասեցի "նավսյակի" հարցնեմ «իսկ գնդիկն ինչքա՞ն է» ու այդտեղ՝ ՇՈԿ ապրեցի՝ 500 դրամ !!! Ասեցի պետք չի, անցա փողոցը, դիմացի մայթում իտալական պաղխպաղակը՝ Դոլչե մոնդոն, պարզվեց վաճառվում է գնդիկը 250 դրամով։ Զանգեցի Աշտարակ կաթ, պարզելու համար այդ ի՞նչ խայտառակ գին են դրել, ասեցին որ իրենք կիլոյով պաղպաղակը վաճառում են վաճառակետերին, դրանք էլ իրրենց հերթին գին են դնում, բայց․․․ պարզվում է իրենք ունեն համաձայնություն որի համաձայն վերավաճառողը չի կարող գինը դնել այնքան ինչքան ուզում է։ Թե ըստ իրենց պայմանավորվածության էտ այդ գինն ինչքան էր ինձ պատասխանող օրիորդը չասաց, բայց, երբ իմացավ, որ ինձ ասել են 500 դրամ, խոստացավ անպայման զբաղվել այդ հարցով։ Ամեն դեպքում, ես հարկ համարեցի վրդովվել ու «Աշտարակ կաթին տեղեկացնել», որ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ արտադրության պաղպաղակը ՉԻ ԿԱՐԵԼԻ վաճառել գնդիկը 500 դրամով, այն դեպքում, երբ անգամ իտալականը չեն գերազանցում 500 դրամը, իսկ ամերիկյան ամենաթանկ Բասքին Ռոբինսի մի գնդիկը՝ 900 դրամ է։ Վերահսկում է պետք անպայման, այլապես վերավաճառողներն աշխատում են միայն ի վնաս արտադրողի, նման գնով հայկական արտադրությա պաղպաղակը չի կարող մրցունակ լինել շուկայում։ Հ․Գ․ Անցած տարի «Թամարա»-ն ևս պաղպաղակը վաճառում էր գնդիկով, բայց գնդիկը՝ 500 դրամ չէր, 150 դրամ էր, ինչը խելքին շատ շատ մոտ էր, համեղ էր, մրցունակ էր, մի խոսքով, ամեն ինչ ճիշտ էր․․․