Իրաքի եզդիները կանգնած են հումանիտար աղետի առաջ


21:42 , 7 օգոստոս, 2014

«Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետության» ահաբեկչական կազմակերպության զինյալները հարձակում են գործել Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզի վրա: Մարզի հարավային շրջանը ներկայումս գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ: Վերջինիս հետևանքով այդ բնակավայրերը լքել են ավելի քան 200. 000 խաղաղ բնակիչներ, որոնց մեծ մասը ազգությամբ եզդիներ են: Եզդի փախստականները ապաստան գտնելով Շանգալի լեռներում՝ այս պահին կանգնած են հումանիտար աղետի առաջ, քանի որ չունեն ջուր և սնունդ: Այսօր արդեն 150-ից ավել եզդի երեխաներ և ծերեր են մահացել՝ սովից և ջրի պակասից: