21:14 , 7 օգոստոս, 2014
Ես կոչ եմ անում ակտիվ առաջադեմ երիտասարդներին լինել մեր եզդի ազգաբնակչության կողքին,կիսելով եզդիների վիշտը,ակտիվ գործունեություն սկսել եզդիների ցեղասպանությունը դատապարտելու համար, դուք նույնպես ցեղասպանություն տեսած ազգ եք և հասկանում եք թե ինչ ցավ է դա: Եկեք վերջ դնենք մարդկային կրտորածներին, նրանք իրենց իսկ հայրենիքում սպանվում են մի պատճառով, որ եզդի են, ինչպես հայերը օսմանյան կայսրությունում՝ հայ լինելու համար: Եկեք դատապարտենք, որպեսզի հետագայում կանխվեն ցեղասպանությունները: Եզդինե
3 Փետրվար, 2009
Հյուսիսային Իրաքի եզդի բնակչության քաղաքական և հոգևոր առաջնորդները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ խնդրելով նրան Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում 1 մլն եզդիների կոտորածը Թուրքիային ճանաչել տալ որպես եզդիների նկատմամբ իրագործված ցեղասպանություն: Իրաքյան Քրդստանի Մոսուլ քաղաքի մոտ գտնվող Շենգալ ավանին կից եզդիների սուրբ կենտրոնը համարվող Լալեշում հավաքված եզդի առաջնորդների կողմից ԱՄՆ նախագահին ուղարկված նամակում ասվում է, որ «իրենց կողմից հայերին աջակցելու հիմնավորմամբ, Օսմանյան կայսրությունը 1916 թ-ին 1 մլն եզդիներ է կոտորելե: Նամակում եզդի առաջնորդները Օբամայից պահանջել են ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ եզդիների կոտորածները Անկարայի կողմից որպես ցեղասպանություն ճանաչելու համար:
Բայց ինչպես գիտենք այդ ճանապարհին ԱՄՆ ոչ մի քայլ չձեռնարկեց:
Եվ այսօր էլ եզդիների ցեղասպանությունը շարունակվում է իրենց իսկ հայրենիքում:Եվ Շանգալից եկող լուրերը ուղակի անպատմելի են ...
Ըստ ՄԱԿ-ի հաստատած տվյալների ավելի քան 200 000 եզդի զոհեր ու տեղահանվածներ կան,առևանգում և բռնաբարում են եզդի կանանց և աղջիկներին:Առևանգվածների թիվը անցնում է 500-ը:Ըստ հաստատված տեղեկության առևանգվածներին պահում են Նինվեի նահանգի հյուրանողներից մեկում: Իրաքում՝ պատմական Շանգալի տարածքում եզդիների վիճակը գնալով վատանում է:Շանգալի լեռներում թաքնված եզդիները կանգնած են հումանիտար աղետի առջև,հիմնականում ծերերը և մանուկները մահանում են ջրի և հացի պակասից,չկա դեղորայք...