Վլադիմիր Պուտինը ուղիղ հեռարձակմամբ կդիմի իր ժողովրդին


18:50 , 7 օգոստոս, 2014

Վլադիմիր Պուտինը ուղիղ հեռարձակմամբ կդիմի իր ժողովրդինPanorama.am-ը գրում է.

Այսօր Երևանի ժամանակով 20:30 ռուսական «Ռոսիա» հեռուստաալիքով ուղիղ հեռարձակմամբ կհեռարձակվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը և դիմումը ռուս ժողովրդին: Հայտնում է «Վեստի» էլեկտրոնային կայքը:

Նշվում է, որ նախագահ Պուտինի ելույթը կապված է լինելու Արևմուտքի նկատմամբ պատասխան քայլեր կիրառելու մասին որոշման հետ, ըստ որի կկիրառվեն պատժամիջոցներ այն երկրների նկատմամբ, որոնք նույն կերպ են վարվել Ռուսաստանի հետ, մասնավորապես խոսք է գնալու ներկրվող ապրանքների վերաբերյալ պատժամիջոցների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ