20:37 , 7 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ վախենում է իր մեկ տարեկան դստեր՝ Նորթի կյանքի համար: Ռեփերի խոսքով՝ իր ընտանիքին մշտապես հետապնդում են անօդաչու թռչող սարքերը, որոնք պապարացիներն օգտագործում են հայտնիներին հետևելու համար: Ուեսթն իր փաստաբանին ասել է, որ վախենում է անօդաչուն ընկնի երեխայի վրա և սպանի նրան, երբ նա լողում է լողավազանում՝ հայտնում է Contact Music-ը:
Երաժշտի խոսքով՝ Լոս Անջելեսի շքեղ առանձնատանն ապրող իր ընտանիքը վաղուց է ենթարկվում լրագրողների գրոհներին, որոնք պատրաստ են ամեն ինչի՝ հանուն երաժշտի անձնական կյանքին վերաբերող էքսկլյուզիվ լուսանկարների:
Փաստաբանը շատ է զարմացել՝ իմանալով, որ Նորթն այդ տարիքում լողալ է սովորում, այն էլ՝ ինքնուրույն: Ուեսթի ներկայացուցիչը նրան խնդրել է ճշգրտել՝ ինչ անել, եթե անօդաչուն ընկնի լողավազանի մոտ և ոչ ոքի չվնասի: