Հակառակորդի կողմից արձակված կրակոցից հայ զինվոր է վիրավորվել. վիճակը կայուն ծանր է


15:40 , 7 օգոստոս, 2014

Շփման գոտի
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վիկտոր Շուբերտի Աբրաամովը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: