«Արսենալ»-ը ևս միացավ պայքարին. թիրախում Ռոյսն է


15:36 , 7 օգոստոս, 2014

Reus1in.am-ը գրում է.

Kicker-ի փոխանցմամբ` Լոնդոնի «Արսենալ»-ն ակտիվորեն պայքարում է Մարկո Ռոյսի տրանսֆերի ձեռքբերման համար:

Ռոյսի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Բավարիա»-ն, բայց «Բորուսիա»-ն չի ցանկանում խաղացողին տեսնել մյունխենյան ակումբում:

Հիշեցնենք, որ 2015թ. ամռանը Ռոյսի պայմանագրում կակտիվանա նշված կետը, ըստ որի` նա 25 մլն եվրոյի դիմաց կարող է փոխել ակումբային գրանցումը: