Արցախի նախագահը պարգեւատրել է ՊԲ զինծառայողների


15:00 , 7 օգոստոս, 2014

Արցախի նախագահը պարգեւատրել է ՊԲ զինծառայողներիSlaq.am-ը գրում է.

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 6-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին: Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

2014 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողություններին կազմակերպված հակահարված հասցնելու, մարտական բարձր պատրաստականության և ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար պարգևատրվել են ԼՂՀ պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ` «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 1 հոգի, «Արիության համար» մեդալով՝ 11 հոգի, «Մարտական ծառայություն» մեդալով` 15 հոգի: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ