00:05 , 23 օգոստոս, 2012
Ինձ համար տագնապեցնող անակնկալ էր Հայկի հետ կապված միջադեպը, իսկ այդ կապակցությամբ ԼՂՀ նախագահի խոսնակի մեկնաբանությունները` առնվազն տարակուսելի:Այդ մեկնաբանություններում Հայկ Խանումյանը որակվում է որպես անհավասարակշիռ, մեծամիտ քաղաքական թափառաշրջիկ, որն իր գործողություններով նպատակադրված կերպով ձգտում վնասել Արցախին, նրա միջազգային վարկին:Վերջին երեք-չորս տարիների ընթացքում մի քանի անգամ եմ առիթ ունեցել զրուցելու Հայկի հետ և պետք է ասեմ, որ նա Արցախի շահերի նվիրյալ պաշտպանն է և այդ առումով կարող է շատերի համար օրինակ լինել այն բանի, թե ինչպես կարելի է անտեսելով սեփական նեղ անձնականը կռիվ տալ ընդհանուր շահերի, սկզբունքի համար:Մամլո խոսնակի մեկնաբանությունները հիրավի քաղաքականացրեցին այս խնդիրը:
Կից նյութը՝ այստեղ