12:06 , 7 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սերլիֆը երկրում հայտարարել է արտակարգ դրություն՝ կապված Էբոլա տենդի վիրուսի բռնկման հետ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ Ջոնսոն Սերլիֆն ասել է, որ որոշ քաղաքացիական ազատություններ մինչև 90 օրով դադարեցվում են:
Էբոլա տենդը հասել է նաև Գվինեա, Սիերա-Լեոնե և Նիգերիա: Մահացու վտանգավոր հիվանդության զոհ է դարձել ավելի քան 930 մարդ:
Ներկայում Էբոլայի դեմ պատվաստանյութ գոյություն չունի: