23:58 , 22 օգոստոս, 2012
Լիոնել Մեսսի, Կրիշտիանու Ռոնալդու…այսօր արդեն այս անունների կողքին հնչում է մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի անունը: Ֆրանսիական կայքերից մեկը` So foot-ը, նյութ է տեղադրել, որում ֆուտբոլային մասնագետների ուշադրությունը հրավիրել է Հենրիխ Մխիթարյանի խաղի վրա և նրան համեմատել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 6 տուրում 10 գոլով աչքի ընկած ֆուտբոլիստով հետաքրքրված են հայտնի ֆուտբոլային ակումբներ: Ըստ շրջանառվող լուրերի` Անգլիայի «Արսենալն» ու իտալական «Լացցիոն» ուզում են իրենց ֆուտբոլային ակումբներում տեսնել Հենրիխ Մխիթարյանին:
Ըստ որոշ կայքերի` Հենրիխի տարեկան աշխատավարձը 2012 թվականի դրությամբ կազմում է շուրջ 360.000 ամերիկյան դոլլար:

Ֆուտբոլասեր Հասմիկ Միկիչյան
Նյութը` esyes.am-ից