10:43 , 7 օգոստոս, 2014
Դատարանի որոշմամբ 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարազատները հույս ունեն, որ նրան Հայաստան կարտահանձնեն և իր պատիժը կկրի հայրենիքում:
Բանտարկյալի հարազատները միջոցներ չունեն, որ մեկնեն Մոսկվա` նրան այցելության: Հարությունյանի կինը` Անահիտ Մարտիրոսյանը, ասել է, որ դեռ չի խոսել փաստաբանի հետ, չգիտի պաշտպանության առաջիկա մտադրությունների մասին, բայց «շատ են ուզում, որ Հրաչյան պատիժը կրի հայրենիքում», գրում է «Ժամանակ»: