Bank of America-ն ԱՄՆ-ին կվճարի 17 մլրդ դոլար


10:10 , 7 օգոստոս, 2014

1200001in.am-ը գրում է.

Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հետ համաձայնագրի՝ Bank of America-ն կվճարի 17 մլրդ դոլար, որպեսզի կարգավորի մեքենայությունների մեղադրանքները: Այս մասին հաղորդում է Politico պարբերանը:

Մեղադրանքները վերաբերում են հիպոթեքային վարկերով ապահովված արժեթղթերի վաճառքի ժամանակ բանկի մարքեթինգային տեխնոլոգիաներին:

Հենց նման արժեթղթերն էին համաշխարհային ճգնաժամի պատճառներից մեկը, որը 2008-ին սկսվեց ԱՄՆ-ում: Արդարադատության նախարարությունը կարծում է, որ բանկն իր ներդրողներին բավականաչափ տեղեկություն չի տվել հիպոթեքային արժեթղթերի վտանգների մասին, ինչի արդյունքում էլ նրանք բազմամիլիոնանոց վնասներ են կրել: