Եռաչափ տպիչը մայոնեզով դիմանկարներ է տպում համբուրգերների վրա


09:56 , 7 օգոստոս, 2014

nphoto14072914871in.am-ը գրում է.

Մայոնեզի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Hellmann’s ընկերությունը, արտասովոր պրոմո-ակցիա է անցկացրել:

ԱՄՆ մի քանի քաղաքներում՝ համբուրգերների առաջատար վաճառքի կետերում, հնարավոր է դարձել սեփական դիմանկարի պատվերը, որը պատրաստվում է մայոնեզով՝ կոտլետի վրա: Այս մասին հայտնում է Kedem-ը:

Դրա համար սմարթֆոնով արվում է գնորդի լուսանկարը, որից հետո աշխատանքը փոխանցվում եռաչափ տպիչին: Համբուրգերների շատ սիրահարներ հաճույքով իրենց սոցցանցի ալբոմները համալրել են նորույթի լուսանկարներով: