Բրիտանացիները պլանշետներն ու սմարթֆոնները նախընտրում են քնից. մեդիակարգավորող


13:54 , 7 օգոստոս, 2014

ipadBed_2398453b1in.am-ը գրում է.

Բրիտանական Ofcom մեդիակարգավորողը հաշվարկել է, որ միջին վիճակագրական չափահաս բրիտանացին ավելի շատ ժամանակ անցկացնում է սարքերի վրա, քան քնելու: Դրա պատճառը պլանշետներն ու սմարթֆոններն են՝ գրում է BBC-ն:

Իր ամենամյա զեկույցում Ofcom-ը նշել է, որ 6 տարեկան երեխաները այնպես են կարողանում օգտվել բջջային սարքերից, ինչպես 45 տարեկանները:

Ofcom-ի կարծիքով՝ թվային տեխնոլոգիաների ամենահմուտ օգտատերերը 14-15 տարեկան դեռահասներն են: