Երկու տարի է մենք գտել ենք աշխարհի ամենահին կոշիկը, բայց գտածոյի նմանությամբ կիրառական սուվենիր-տրեխը դեռ չի հայտնվել զբոսաշրջային վայրերի խանութներում


20:32 , 22 օգոստոս, 2012

Իրոք, որ չենք կարողանում գիտության նվաճումներից արագ օգտվել: Այս էլ երկու տարի է Հայաստանում գիտնականները գտել են աշխարհի ամենահին կոշիկը, բայց գտածոյի նմանությամբ կիրառական սուվենիր տրեխը դեռ չի հայտնվել զբոսաշրջային վայրերի խանութներում: Մի տարի էլ սպասում եմ եթե արտադրող չեղավ սկսում եմ տրեխի արտադրություն, որով սկզբնական շրջանում կապահովեմ շուրջ 100 աշխատատեղ և նախկին «Մասիս» կոշիկի ֆաբրիկայի շրջանառությունը: