ԵՄ-ն պատրաստ է ռուսական ավիաընկերությունների համար փակել երկինքը


00:36 , 7 օգոստոս, 2014

RA-96015-Aeroflot-Russian-Airlines-Ilyushin-Il-96_PlanespottersNet_3688671in.am-ը գրում է.

ԵՄ-ը պատրաստ է արգելել ռուսական ավիաընկերություններին Եվրոպայի վրա թռիչքներ կատարել այն դեպքում, եթե Ռուսաստանը արգելի եվրոպական ավիաընկերություններին թռչել Սիբիրի վրայով: Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռիխարդ Կյունելը:

Քաղաքական գործչի խոսքերով՝ ԵՄ-ը պատրաստ է «ձգել պտուտակները» և գործել «ակն ընդ ական» սկզբունքով:
«Մենք այլ տարբերակ չունենք»,- ասել է Կյունելը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եվրոպական ավիաընկերություններին կարող են արգելել Ռուսաստանի վրայով տրանզիտային թռիչքները: Ավելի ուշ Օդաչուների բելգիական ասոցիացիան հայտարարել էր, թե այս որոշումը կարող է հանգեցնել նրան, որ եվրոպական ավիաընկերությունների ինքնաթիռները Ասիա թռչեն Հյուսիսային բևեռով:

Սակայն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տրանզիտային թռիչքների սահմանափակումը բամբասանքներ է անվանել: