Սաակաշվիլիի դատավարությունը կսկսվի սեպտեմբերի 22-ին


22:17 , 6 օգոստոս, 2014

10178406121in.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ գործի քննությունը կսկսվի Թբիլիսիի քաղաքային դատարանում սեպտեմբերի 22-ին: Նախնական լսումների ժամանակ նման որոշում է ընդունել դատավոր Գեորգի Գոգինաշվիլին: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով դատարանի մամլո ծառայությանը:

Սաակաշվիլին և ևս 4 նախկին պաշտոնյաներ հանդիսանում են 2007-ի նոյեմբերի 7-ի ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքի փակման և այժմ հանգուցյալ Բադրա Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինաբար տիրանալու հիմնական մեղավորներ: Նրանց մեղադրում են ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ: Վրաստանի Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը այդ գործով նախատեսում է մինչև 8 տարվա ազատազրկում: