19:27 , 6 օգոստոս, 2014
Araratnews.am-ը գրում է.
Անձն, ով կասկածվում էր «Ֆորմուլա 1» ավտոարշավի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի բժշկական քարտը գողանալու մեջ, ձերբակալությունից հետո կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Այս մասին տեղեկացնում է France-Presse գործակալությունը:
Հիշեցնենք, որ լեգենդար մարզիկի հիվանդության պատմությունը հունիսի վերջին գողացվել էր ֆրանսիական Գրենոբլ քաղաքի հիվանդանոցից: Ինչպես հաղորդում էր գերմանական պարբերականը՝ մի շարք ԶԼՄ-ներ ավելի ուշ առաջարկ էին ստացել 30 հազար եվրոյի դիմաց ձեռք բերել գողոնը:
Որոշ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ խոսքը գնում է Շումախերի հիվանդանոցային գործի միայն առաջին երկու էջերի մասին: Գողության գործը հետաքննում էր ֆրանսիական Գրենոբլի դատախազությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ