Հակառակորդը քիչ առաջ կրակել է դաշտում աշխատող մովսեսցու ուղղությամբ


18:54 , 6 օգոստոս, 2014

10482657_782183738470884_9154102776959938587_nAnkakh.com-ը գրում է.

Մոտ մեկ ժամ առաջ հակառակորդը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի հայտնի «Խաչի» բարձունքի ուղղությամբ, որտեղ աշխատելիս է եղել մովսեսցի Սլավա Պապյանը: Այդ բարձունքում են գտնվում գյուղի հեռուստահաղորդիչ արբանյակները: Կրակահերթի հետևանքով հրդեհվել է բարձունքի խոտածածկ հատվածը, սակայն մովսեսցիները կարողացել են մարել կրակը` կանխելով տարածումը: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Այս պահին Մովսես գյուղի այդ տարածքն ամբողջությամբ ծխապատ է: