18:19 , 6 օգոստոս, 2014
Արսեն Վենգեր, Լուի վան Գալ, ժոզե Մոուրինյո, Մանուել Պելեգրինի և իհարկե Բրենդան Ռոջերս: Այս մարդկանց միավորել է մրցակցությունը, նրանք պայքարում են իրենց թիմերի հետ միասին տիրանալու չեմպիոնական տիտղոսին, որը այդքան էլ հեշտ չէ: Ինչի՞ հաշվին կարող են այս 5 թիմերը դառնան չեմպիոն:
1. Մանչեսթեր Յունայթեդ: Այս թիմի համար ծանր կլինի հաղթահարել նախորդ մրցաշրջանի անհաջողությունները,բայց միևնույն ժամանակ թիմը արդեն ձեռք է բերել հրաշալի մարզիչ Լուի վան Գալին, ով ունի հրաշալի հոտառություն և կարողանում է ճիշտ ժամանակին ճիշտ փոփոխություններով փոխել խաղի ընթացքը:
2.Չելսի: Չնայած նրան,որ Դավիդ Լուիսը լքեց թիմը այնուամենայնիվ Ժոզե Մոուրինյոյի սաները կանեն ամեն ինչ,որպեսզի ապացուցեն, որ նրանք լավագույներն են Անգլիայում: Բացի այդ էլ, թիմը լուրջ ձեռքբերումներ ունեցավ տրանսֆերային պատուհանի ժամանակ(Տիբո Կուրտուան վերադարձավ թիմ, Թինո Կոստան ,Դիդիե Դրոգբան և այլոք):Կարծում եմ Չելսին գոնե մրցանակային տեղ կզբաղեցնի մրցաշարային աղյուսակում:
3.Լիվերպուլ: Անկեղծ ասած չեմ կարողանում հասկանալ, թե թիմը ինչի հաշվին կարող է պահպանել չեմպիոնությունը:Թիմից հեռացավ, թերևս ամենակարևոր անձը Լուիս Սուարեսը: Բացի այդ էլ կարիերան ավարտեն Սթիվեն Ջերարդը: Մեզ մնում է սպասել և տեսնել, թե ինչ կանի Լիվերպուլը այս մրցաշրջանում:
4. Արսենալ: Եթե հիշենք նախորդ մրցաշրջանը, ապա կարող ենք ասել, որ այն այնքան էլ լավ չընթացավ Արսենալի համար, չնայած առաջնությունը մեկնարկելուց հետո թիմը երկար ժամանակ ընթանում էր առաջին հորիզոնականում, բայց ի վերջո անհասկանալի պատճառներով Արսենալը սայթակեց: Հուսանք, որ այս տարի թիմը էլ ավելի լավ ելույթ կունենա:
5.Մանչեսթեր սիթի: Այս թիմը անցած տարի միջին հաշվով վերցրած նորմալ հանդես եկավ ՊՐԵՄԻԵՐ ԼԻԳԱՅՈՒՄ, սակայն այս տարի ամեն ինչ փոխվել է: Թիմից հեռացել է`Ջեք Ռոդուելը,իսկ ահա Ֆրենկ Լեմպարդը միացել է թիմին: Մնում է հիշեցնել,որ գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին առայժմ գրեթե արդարեցնում է իրեն: