18:02 , 6 օգոստոս, 2014![]()
Շոտլանդական «Macallan» ընկերությունը միավորվեց «Oakley» ընկերության հետ վիսկիի սրվակ արտադրելու համար: Համագործակցության արդյունքում ստացվեց թեթև ու գերդիմացկուն սրվակ՝ ստեղծված ածխածնային մանրաթելերից և ալյումինից: Այս սրվակի միակ թերությունը թանկ գինն է: Այն արժե 900 դոլար:
![]()
Թեպետ այս արտադրանքը դեռևս լայն տարածում չունի շուկայում, սրվակի նախագիծն արդեն պատրաստ է: Կան մի քանի տարբեր դիզայնով «Nintendo Cartridge» սրվակներ: Բավականաչափ ֆինանսավորման դեպքում այս սրվակները վաճառքի կհանվեն:
![]()
Վիսկիի հետ ոչինչ այնքան չի սազում, որքան լավ սիգարը: Այժմ արդեն կարող եք մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել: Այս սրվակը Ձեզ թույլ կտա միաժամանակ թե՛ սիգար, թե՛ վիսկի պահել դրանում: Չժանգոտվող պողպատից պատրաստված այս սրվակի մեջ հնարավոր է լցնել 110 գ խմիչք և 2 սիգար:
![]()
Այս սրվակը կոչվում է «Old Glory»: Այդպես է կոչվում նաև Ամերիկայի դրոշը: Այս սրվակի տարողունակությունը կազմում է 170 գ:
![]()
Այս սրվակը ստեղծվել է բոլոր ժամանակների մեծագույն հաղորդավարներից մեկի՝ Ռոն Բուրգունդիի պատվին: Սրվակը շատ հարմար է, ուստի կարելի է այն Ձեզ հետ տանել կինոթատրոն՝ «Հաղորդավարը» կինոնկարը դիտելու:
![]()
Այս ցուցակն ամբողջական չէր լինի, եթե մենք չներառեինք այստեղ բեղեր հիշեցնող այս սրվակը:
![]()
Թեպետ այս սրվակի տարողունակությունը մյուս սրվակներից ավելի քիչ է, այն մյուս սրվակներին գերազանցում է դյուրակրությամբ և հարմարավետությամբ: 28.35 գ տարողությամբ այս փոքրիկ սրվակը կարող է ամրացվել բրելոկին, որպեսզի պետք եղած պահին Ձեր ձեռքի տակ լինի:
![]()
Ոչինչ այնքան լավ չի բուժում, որքան «Կոնծամին»-ը («կոնծել» բառից): Մենք իհարկե ընդունում ենք, որ ալկոհոլը գուցե չբուժի Ձեզ մրսածությունից, սակայն այն կարող է ստիպել Ձեզ մոռանալ, որ Դուք մրսած եք: Այս սրվակի մեջ կարող է տեղավորվել 198 գ խմիչք: Այն գերազանց նվեր է ոգելից խմիչքի սիրահարների համար:
![]()
Մենք իհարկե չենք փորձի համոզել Ձեզ, որ այս սրվակը դյուրակիր է: Այն ծանր է, քանի որ դրա տարողունակությունը կազմում է 3620 գ: Այնուամենայնիվ, սրվակի գեղեցիկ դիզայնը ծածկում է այս թերությունը:
![]()
Ցանկացած ապրանքատեսակի ցուցակ, որը բնորոշվում է «ամենազիլ», «ամենաորակյալ», «ամենալավ» բառերով, պետք է ներառի «Աստղային պատերազմների» հոտ ասոցացվող արտադրանք: Այս սրվակի դիզայնը հիշեցնում է հայտնի «R2-D2» ռոբոտին:
![]()
Այս թեթև ու հարմարավետ սրվակն իր ձևով նման է մինի կանիստրի: Այս սրսվակի տարողունակությունը 175 գ է:
![]()
Աշխատավայրերի մեծամասնությունում Դուք խնդիրներ կունենաք, եթե Ձեր գոտուց ամրացված սրվակով ներկայանաք աշխատանքի: Դա միանգամայն հասկանալի է. այդ ո՞ր գործատուն հավանություն կտա, որպեսզի աշխատակիցը ոգելից խմիչք օգտագործի աշխատավայրում: Այս սրվակը փողկապի տեսք ունի, ուստի ոչ ոք չի էլ կասկածի, որ դրա մեջ խմիչք է լցված: Առաջին հայացքից սովորական թվացող այս փողկապի մեջ 226 գ տարողունակությամբ գաղտնի սրվակ է դրված: Այն հասանելի է տարբեր գույներով:
![]()
Սրվակը գրպանում պահելը կարող է անհարմարության զգացում առաջացնել: Դրա փոխարեն կարելի է կրել սրվակը գոտու ճարանդի վրա: Այն ամուր կցվում է գոտու ճարմանդին և աննկատ մնում հետաքրքրասեր հայացքներից:
![]()
Այս սրվակին է կից մի յուրօրինակ բաժակ կա: Բաժակը հնարավոր է մեծացնել և փոքրացնել: Սրվակի տարողունակությունը կազմում է 226 գ, իսկ բաժակինը՝ 56:
![]()
Երբ հաջորդ անգամ ուղևորվեք ճամբարային ճանապարհորդության, չմոռանաք Ձեզ հետ վերցնել այս սրվակը: Սրվակի խցանը ամուր փակվում է, ուստի խմիչքի արտահոսքը բացառվում է:
![]()
Այս սրվակը պատրաստված է չժանգոտվող պողպատից: Դրա արտաքին շերտը պատված է բարձրորակ կաշվով:
![]()
Ինչպես արդեն նկատեցիք, այս ցուցակում ընդգրկված սրվակների մեծ մասը պատրաստված են չժանգոտվող պողպատից: Այս մեկը ևս բացառություն չի կազմում: Թեպետ այս սրվակը պատրաստված է չժանգոտվող պողպոտից, դրա վրա գրատախտակ հիշեցնող նյութ կա, որը թույլ է տալիս Ձեզ կավիճով նախշեր և գրառումներ անել սրվակի վրա: Այսպիսով, Դուք կարող եք ինքնուրույն դիզայներական լուծումներ տալ այս սրվակին:
![]()
Թեպետ այս սրվակը կոչվում է «Միանգամյա օգտագործման սրվակ», այն հնարավոր է օգտագործել բազմակի անգամներ: Այս ճկվող սրվակն այնպիսի նյութից է պատրաստված, որ այն կարելի է անգամ սառցարան դնել:
![]()
Չնայած այս սրվակի անվանմանը՝ այն ամբողջովին փայտից չէ պատրաստված: Փայտի շերտը ձեռքով ավելացվում է այս սրվակների արտադրությամբ զբաղվող ընկերության աշխատակիցների կողմից: Ուստի այս շարքի սրվակները մասամբ ձեռքի աշխատանք են:
![]()
Գոլֆի հրապարակն այն վայրերից է, որտեղ ահել ու ջահել սիրում են ալկոհոլ օգտագործել: Այս սրվակը տեղադրվում է կաշվե պատյանի մեջ: Կից տրամադրվում են նաև գոլֆի եռաբաշխիկներ, գոտու օղակներ և գոլֆ խաղալու համար անհրաժեշտ մի քանի այլ պարագաներ:
![]()
Եթե չեք ցանկանում, որ որևէ մոկը կռահի, որ Դուք Ձեզ մոտ սրվակ եք պահում, ապա ձայնասկավառակի տեսքով այս սրվակը հենց այն է, ինչ Ձեզ պետք է:
![]()
Կաշվե դրամարկղում հեշտությամբ տեղավորվող այս սրվակի տարողունակությունը կազմում է մոտ 56 գրամ: