15:58 , 6 օգոստոս, 2014
1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է վերանայել սպառազինության, ռազմական տեխնիկայի մատակարարումներին և դրանց առնչվող ծառայություններին վերաբերող պայմանագրերը, որոնք կնքվել են Իսրայելի հետ: Ինչպես հայտնում է Jane’s պորտալը, ստորագրված համաձայնագրերի վերանայումը կիրականացվի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող զինված հակամարտության լույսի ներքո:
Վերանայման արդյունքում կկասեցվե՞ն Իսրայելի հետ կնքված պայմանագրերը՝ դեռևս հայտնի չէ: Վարչապետ Դևիդ Քեմերոնի գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ համաձայնագրերը կվերանայվեն՝ համոզվելու, որ դրանք համապատասխանում են բրիտանական արտաքին քաղաքականությանը:
2014-ի մայիսին Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել Իսրայելի հետ 13.3 մլրդ դոլար արժողությամբ 470 համաձայնագրերին: