«Ինչպիսի որոշում կայացնի Պուտինը, այդպես էլ կլինի` եւ Կիեւի, եւ Բաքվի, եւ Երեւանի համար». Ժիրինովսկու մոտ կրկին շեղումներ են նկատվում


15:52 , 6 օգոստոս, 2014

123321123321Galatv.am-ը գրում է.

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Սոչիում կայանալիք Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ հանդես է եկել հարցազրույցով, որի ընթացքում հայտարարել է, որ միայն Ռուսաստանի դիվանագիտական ներուժը կարող է օգնել ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին: 

Հակամարտության միակ ելքը նա համարել է ռուսական պետության ղեկավարի դիրքորոշումը: «Ինչպիսի որոշում կայացնի Պուտինը, այդպես էլ կլինի` եւ Կիեւի, եւ Բաքվի, եւ Երեւանի համար: Մենք կարող ենք քննարկել բոլոր սցենարները, բոլոր տարբերակները, սակայն պատերազմի եւ արտաքին քաղաքականության հարցերը միայն մեկ մարդու ձեռքին են` մեր պետության ղեկավարի: Մենք կողմ ենք, որ պատերազմ չլինի, մենք չենք ուզում, որ զոհվեն հայերն ու ադրբեջանցիները»,-հայտարարել է Ժիրինովսկին:

Նրա խոսքերով, Երկիր մոլորակի կարգուկանոնի հաստատման եւ խաղաղության բանալին գտնվում է Կրեմլում` միայն ՌԴ նախագահի կաբինետում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ