3.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Վրաստանում


14:37 , 6 օգոստոս, 2014

Pastinfo.am-ը գրում է.

Օգոստոսի 6-ին՝ ժամը 12:50-ին, ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 12:20-ին Վրաստանի Հանրապետությունում` Դմանիսի քաղաքից 5 կմ դեպքի արևմուտք, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
 
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.330 և արևելյան երկայնության 44.140: 
 
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
 
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ զոհեր և ավերածություններ չկան: